«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Գերագույն հանդգնություն

Գերագույն հանդգնություն
06.05.2024 | 00:15

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 6

Ճանապարհը երկար ու հոգնեցնող է: Աշխարհը ինքնին հոգնեցուցիչ է: Այս է, պատճառը, որ շատերն այսօր հոգնած ու մաշված են իսպառ:
«Եկեք Ինձ մոտ, և ես ձեզ հանգիստ պիտի տամ»:
Իմ որդիներ, դուք որ կանգնած եք Իմ դրոշի ներքո, պետք է տեսնեք, որ դրա վրա գրված են հետևյալ բառերը.
«ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆ»:
Նշանակում է` ինչ որ զգում է աշխարհը, Ես էլ եմ այդ նույնը զգում.
ԵՍ` ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆ:
Դուք Իմ հետևորդներն եք. անկասկած է, որ դուք էլ եք ձեզ վրա զգացել` մարդու հոգնած ու մաշված լինելը. այսօր բոլոր հոգնած ու ծանրաբեռնվածները պիտի գան ձեզ մոտ և գտնեն այն հանգիստը, որ դուք գտաք Ինձ մոտ:
Իմ հետևորդները պետք է պատրաստ լինեն ոչ թե Իմ աջ կամ ձախ կողմը նստելու, այլ խմելու այն բաժակը, որ Ես խմեցի:
Խեղճ աշխարհ. սովորեցրեք նրան, որ մի լավ դեղամիջոց կա իր բոլոր ցավերի համար, այդ` միությունն է Ինձ հետ: Համարձակություն ունեցեք տառապելու ու հաղթահարելու, լցվեք Իմ մեծագույն հանդգնությամբ:
Հիշեք այս. պահանջեք Ինձնից անպահանջելին:
Ինչ որ աշխարհը անկարելի է համարում, հենց այդ կարող է ձերը լինել:
ՈՒրեմն, Իմ որդիներ, մի՛ մոռացեք - Գերագույն Հանդգնությունը:

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ